Քնարիկ Մալխասյան. «Պատճառներից մեկը ներքին անվճռականությունն է»

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Այսօր Հայաստանի գործատուների հանրապետական միությունը /ՀԳՀՄ/ և «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն «Կանանց ձեռներեցության զարգացման ծրագրի» շրջանակներում նախաձեռնեցին «Ձեռներեց կանայք դառնան կայուն, զարգացող և ավելի մրցունակ» եռօրյա կլոր սեղանը: Քննարկմանը մասնակցում են ինչպես փոքր ու միջին բիզնես ոլորտը ներկայացնող կին ձեռներեցներ, այնպես էլ գործարար միջավայրի կազմակերպական, իրավական և հարկային ոլորտի փորձագետներ:

«Մեր հասարակական գիտակցության մեջ կինը համարվում է օրինապահ, կարգ ու կանոնով առաջնորդվող քաղաքացի: Այդ իսկ պատճառով ճիշտ կլինի, որ Հայաստանում օրենսդրության կիրարկումը ունենա այնպիսի բարոյական պաշտպանվածություն, որ չմտածես, թե այդ ոլորտում քեզ սպասում են անօրինականության, կոռուպցիայի և անհավասար մրցակցության տարբեր դրսևորումները: Սա լուրջ պատճառ է, որի հետևանքով Հայաստանում կանանց միջավայրում ձեռներեցությամբ զբաղվողների թիվը չի ավելանում և մնում է շատ փոքր: Կան նաև այլ խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, բիզնեսով զբաղվելու ներքին բարդույթները, ներքին անվճռականությունը և անհրաժեշտ սեփական գույքի բացակայությունը»,- «Փաստինֆոյի» թղթակցին ասաց ՀԳՀՄ նախագահի տեղակալ Քնարիկ Մալխասյանը:Կարդալ ավելին