ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի այցը Հայաստան: X-ի իր էջում նա գրել է.
«Ուրախ եմ ողջունել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի այցը Հայաստան: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումների ժամանակ քննարկվելու են գործընկերության ամրապնդման և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին հարցերը»,- տեղեկացրել է դեսպանը Մարագոսը: