«Իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին հայտարարությունները պարզ շահարկումներ են, որոնց դիմում է Քոչարյանի պաշտպանական կողմը»․ Վլադիմիր Կարապետյան

ՀՀ վարչապետի մամլո ծառայության ղեկավար Վլադիմիր Կարապետյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են:

Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմը:

Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը:

Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո, Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել։