«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
Դաշինքի մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարան է ներկայացրել հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը։
«2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան։
Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:



















