Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում է. Լուսանկարներ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորև.

May be an image of 6 people, people standing and outdoors
May be an image of 9 people, people standing, suit and outdoors

«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

May be an image of 13 people, people standing and outdoors
May be an image of 13 people, people standing, monument and outdoors

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

May be an image of 16 people, people standing, monument and outdoors
May be an image of 6 people, people standing and outdoorsMay be an image of 15 people, fire and outdoors

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:

May be an image of 4 people and people standing
May be an image of 6 people and people standingMay be an image of 4 people, people standing and suitMay be an image of 9 people, people standing, suit and outdoorsMay be an image of 4 people, people standing and outdoorsMay be an image of 2 people and people standing

Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին զգալի ներդրում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձեւի ընդունման հարցում։

Բանաձեւն ընդունվել է Նենսի Փելոսիի՝ որպես խոսնակ պաշտոնավարելու երկրորդ ժամկետում»։