Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին դատարանի բակ է եկել Ռոբերտ Քոչարյանին դատապարտող պաստառով, հաղորդում է FactorTV-ին:
Նրա պնդմամբ` Քոչարյանի աջակիցները ջրի շշով հարվածել են իր դեմքին, որը, ի դեպ, ուռել և կապտել էր ու պատռել են պաստառը: Գասպարին այս պահին հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում Ոստիկանության աշխատակիցներին: