Նորայր Նորիկյանի 9 հարցերը՝ Պրահայում ընդունված հայտարարության մասին

Փաստաբան,«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրապարակված հայտարարության ֆոնին առաջանում է հետևյալ պարզ, միաժամանակ՝ ռազմավարական նշանակություն ունեցող հարցերը․

  1. Ադրբեջանը պարտավորվու՞մ է իր զորքերը դուրս բերել Հայաստանից զավթած տարածքներից, թե՞ ոչ։ Եթե այո, ե՞րբ, իսկ եթե ոչ՝ ի՞նչ է անում Հայաստանը։
  2. Ադրբեջանը պարտավորվու՞մ է չհարձակվել, դիվերսիա և ահաբեկչական գործողություններ չիրականացնել իր կողմից ճանաչված ինքնիշխան պետության նկատմամբ, թե՞ ոչ։
  3. Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան ո՞ր թվականների քարտեզներով է իրականացվելու։
  4. Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն ի՞նչ աղերս ունի Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման գործընթացի հետ:
    5․ Հայաստանի համար Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարը շարունակու՞մ է մնալ օրակարգում, թե՞ ոչ։
    6․ Հայաստանը շարունակու՞մ է պնդել, որ հանդիսանում է Արցախի ժողովրդի ու Արցախի անվտանգության երաշխավորը, թե՞ ոչ։
  5. Հայաստանը բացառու՞մ է որևէ պարագայում ՀՀ տարածքում որևէ «Սուվերեն» միջանցքի տրամադրում Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար, թե՞ ոչ։
    8․ Այս գործընթացը Ռուսաստանի միջնորդությամբ ընթացող բանակցությունների բովանդակության հետ համահու՞նչ է, թե՞ հակասում է այդ բովանդակությանը։
  6. Ադրբեջանը վերադարձնու՞մ է իր մոտ պատանդ պահվող բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»: