Երևանում 30-ամյա ծննդկան է մահացել

Երևանում գործող «Բեգլարյան»-ի կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 30-ամյա կինը մահացել է կեսարյան վիրահատությունից հետո։

«01.02.2021թվականին 00 ժամ 30ր Բեգլարյան ԲԿ է ընդունվել Ն.Լ. Արշակյանը գանգատվելով պտղի ակտիվ խաղից և ցավերից որովայնի ստորին շրջանում: Հղին կլինիկայում հետազոտվել է, դրվել է նախնական ախտորոշում ՝ Ds: Հղիություն 35շբթ: ԲՄԱ: ԲԳԱ Վարիկոզ հիվանդություն Պտղի ներարգանդային հիպօքսիա։ Սպառնացող վաղաժամ ծննդաբերություն։

Հաշվի առնելով ախտորոշում հղին կլինիկայում ստացել է հղիությունը պահպանող բուժում ՝ մագնեզիալ թերապիա, սպազմոլիտիկ, արգանդ-պլացենտար արյան շրջանառությունը բարելավող թերապիա: 01.02.2021թ 21ժամ 00ր կատարվել է հերթական ԿՏԳ (պտղի սրտի զարկերի մոնիտորինգ) հետազոտությունը, որի ժամանակ դիտվել է պտղի սրտի զարկերի հաճախացում 190-200 զ/ր, սրտի զարկերը՝ պարզ և ռիթմիկ: Դրվեց կլինիկական ախտորոշում ՝ Ds: Հղիություն 35շբթ:ԲՄԱ: ԲԳԱ Վարիկոզ հիվանդություն Պտղի ներարգանդային սուր հիպօքսիա Հղիին և հղիի ամուսնուն տեղյակ է պահվել պտղի կյանքին սպառնացող վտանգի և շտապ կարգով ծննդալուծման անհրաժեշտության մասին:

Ստացվել է հղիի և հղիի ամուսնու համաձայնությունը կեսարյան հատման ճանապարհով՝ շտապ կարգով ծննդալուծման համար: Վարման պլանը համաձայնեցված է եղել կլինիկայի տնօրեն, պրոֆեսոր ՝ Գ.Ա. Բեգլարյանի հետ: 01.02.2021թ 22 ժամ 00ր սպինալ անզգայացման պայմաններում կատարվել է կեսարյան հատում արգանդի ստորին սեգմենտում: Վիրահատությունը ընթացել է հարթ: Ծնվել է անհաս, իգական սեռի 3000,0գ քաշով, 49 սմ հասակով նորածին, առկա էր պորտալարի փաթաթում պարանոցի շուրջ:

Նորածնի վիճակը գնահատվել է կայուն բավարար: Դրվել է հետվիրահատական ախտորոշում ՝ Ds: Հղիություն 35շբթ: ԲՄԱ: ԲԳԱ Վարիկոզ հիվանդություն, պտղի ներարգանդային սուր հիպօքսիա։ Վաղաժամ ծննդաբերություն, պորտալարի փաթաթում։

02.02.2021 թ 05ժամ 30ր ծննդկանի վիճակը կտրուկ վաթարացել է, կատարվել է վերակենդանացման բոլոր միջոցառումները, որոնք անարդյունավետ էին և 06 ժամ 15 ր արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահ: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը և ծննդկանի հարազատներին: Հարազատների մուտքը կլինիկա չի խոչընդոտվել: Նրանք հանդիպել են վիրահատող բժշկին և հերթապահ անձնակազմին: Ուստի Շամշյանի հաղորդումը այն մասին, որ կլինիկայի դռները զմռսված են և բժիշկները հօդս են ցնդել չի համապատասխանում իրականությանը: Ընթանում է դատաբժշկական փորձաքննություն և հետաքննություն, որի արդյունքների մասին հավելյալ կտեղեկացնենք:

Բեգլարյան ԲԿ-ի տնօրինությունը և ամբողջ բուժանձնակազմը ցավակցում և կիսում է հարազատների վիշտը»: