Գերմանիան զգուշացրել է Թուրքիային զերծ մնալ Միջերկրածովյան սադրանքներից

Թուրքիան պետք է զերծ մնա սադրանքներից արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում: Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝  Գերմանիայի համերաշխությունը հայտնելով ԵՄ գործընկերներ Կիպրոսին և Հունաստանին:

Բեռլինում Կիպրոս և Հունաստան թռիչքից առաջ նա ընդգծել է, որ Անկարան պետք է դադարեցնի սադրանքը, եթե կառավարությունը շահագրգիռ է բանակցություններում, ինչպես դա բազմիցս նշել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռոյթերս»-ը, Մաասը Թուրքիային կոչ է արել բաց լինել բանակցությունների համար և չվերսկսել գազի հետախուզական աշխատանքը՝ ծովային վիճելի տարածքներում: