«Նման դեպքեր այլևս չեն լինելու». Հայկ Մարությանը՝ Նոր Նորքում ապօրինի շինարարության մասին

«Նման դեպքեր այլևս չեն լինելու». Հայկ Մարությանը՝ Նոր Նորքում ապօրինի շինարարության մասին
«Նման դեպքեր այլևս չեն լինելու». Հայկ Մարությանը՝ Նոր Նորքում ապօրինի շինարարության մասին
Հեղինակ MediaLab

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանում իրականացված հերթական ապօրինի շինարարության քանդման դեպքին՝ նշելով, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն:

Հայտարարությունը՝ քաղաքապետարանի փոխանցմամբ, Մարությանն արել է այօր հրավիրած խորհրդակցության ընթացքում:

«Նոր Նորքում ապօրինի շինարարություն իրականացնողները չունեին ոչ մի թույլտվություն, ծանուցում էին ստացել այն մասին, որ իրենց գործունեությունն ապօրինի է, եղել է անգամ քանդման որոշում: Ու չնայած այս ամենին` շարունակել են շինարարությունը՝ ամեն օր խախտելով օրենքը, անտեսելով պետության և հանրության պահանջը: Նման դեպքեր այլևս չեն լինելու», – նշել է Մարությանը: