Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծումը դեռ հեռու է, բայց անհրաժեշտ է շտապ դադարեցնել կրակը․ Պուտին․ Lragir.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողն անվանել է ողբերգություն, որի համար ցավում է։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծումը դեռ հեռու է, բայց անհրաժեշտ է շտապ դադարեցնել կրակը։ Ռուսաստանի նախագահի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանին հարցեր չունի դաշնակցային պարտավորությունների կատարման մասով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրը՝ Lragir.am