Նախագահը ստացել է ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անելու առաջարկությունը. Factor.am

ՀՀ նախագահի աշխատակազմը երեկ երեկոյան ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն պաշտոնանկ անել Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին եւ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում փոխանցեցին նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ նախագահը դեռ չի ստորագրել, նա ունի եռօրյա ժամկետ: Հիշեցնենք՝ երեկ գրել էինք, որ բանակում տիրող իրավիճակի և երեկ մամուլում հայտնված սկանդալային բացահայտումներից հետո որոշվել է Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել։ Երեկ նաեւ գրել էինք, որ Factor.am-ի՝ պաշտպանական գերատեսչության աղբյուրների փոխանցմամբ, ռազմական ոստիկանության նոր պետի չորս անուն է շրջանառվում: Մասնավորապես, ԱԻՆ փրկարարական ծառայության նախկին պետ Արտակ Նախապետյանի, Վանաձորի ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի, ՌՈ պետի նախկին տեղակալ Աշոտ Վանյանի եւ ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը Ալեքսանդր Աղաջանյանի անունները։