Մինչև տարվա վերջ կավարտվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումը 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ (18.7կմ) հատվածում ասֆալտապատումն ավարտվել է։ Այս պահին ընթանում են ճանապարհի կահավորման՝ անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ։

Մինչև ընթացիկ տարվա վերջ Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումը կավարտվի: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: