Սոս Սարգսյանը հիվանդանոցում է

Սոս Սարգսյանը հիվանդանոցում է
Սոս Սարգսյանը հիվանդանոցում է

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանը հիվանդանոցում է: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի, հուլիսի 12-ին դերասանը պետք է մասնակցեր Փարաջանովի տուն-թանգարանում կայանալիք Կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը, սակայն միջոցառման նախօրեին նրան տեղափոխել են բժշկական կենտրոն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշել է, որ Սոս Սարգսյանն այժմ վատառողջ է, սակայն վստահեցնել, որ «լուրջ բան չկա»:
«Այժմ նա բժիշկների հսկողության տակ է գտնվում»,- տեղեկացրել է փոխնախարարը:

© Medialab.am