Երբ բռնությունը՝ խոսքային մակարդակից մինչև ֆիզիկական հաշվեհարդար նորմալիզացվում է, հասնում ենք նաև արյունալի տեսարանների. Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը գրել է.

«Երբ բռնությունը՝ խոսքային մակարդակից մինչև ֆիզիկական հաշվեհարդար նորմալիզացվում է, հասնում ենք նաև արյունալի տեսարանների։ Արդեն մի քանի տարի է յուրաքանչյուր հարցազրույցում ու հոդվածում՝ խոսելով ատելության ու բռնության մթնոլորտի մասին զգուշացնում եմ, որ էսկալացվում է, իրավիճակը հնարավոր է կանգնեցնել չլինի, հատկապես, որ առջևում համապետական ընտրություններն են ու պայքարը իշխանության համար։


Բոլոր տեսակի էթիկական սահմաններն անցնելը, իրավական գնահատականների ու արձագանքների բացակայությունը, անպատժելիությունը երկրում վտանգավոր մթնոլորտ են ստեղծում, և ամենատխուրն այն է, որ հասարակության վստահությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու նկատմամբ շատ ցածր է։


Ի վերջո դադարեցրեցք ներքին թշնամանքը, միմյանց մեղադրելն ու պիտակավորելը, անցեք բովանդակային բանավեճերի, եթե դեռևս չեք կորցրել այդ ունակությունը և կարող եք մարդկային լեզվով խոսել, գաղափարներ ու տեսլականներ փոխանակել»։