Կամրջից նետված տղամարդու դին փրկարարները դուրս են բերել դժվարամատչելի վայրից

Հուլիսի 29-ին, ժամը 15։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից տղամարդն իրեն ցած է նետել․ դին դժվարամատչելի վայրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ահարոն Հ․-ի (ծնված 1987 թ․) դին դուրս են բերել դժվարամատչելի վայրից։