Արցախի ՄԻՊ-ը այցելել է Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր՝ տեղում ուսումնասիրելու և արձանագրելու իրավիճակը

Այսօր այցելեցի Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր՝ տեղում ուսումնասիրելու և արձանագրելու իրավիճակը: Այդ մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Տիգրանակերտի մասով մեծ ցավ եմ ապրում, որ պատմամշակութային ժառանգությունն ու պատմական ապացույցները որևէ նշանակություն չունեն քաղաքականության ու հայրենատիրության հարցերում:
Մենք պարզապես պարտավոր ենք երկարատև պայքարով տեր կանգնելու մեր Հայրենիքին, արժեքներին ու իրավունքներին», -նշել է Արտակ Բեգլարյանը։