Կորոնավիրուսի հաստատված դեպքերը մեկ օրում ավելացել են 451-ով․ Առողջացել է 490 մարդ, մահացել՝ 4-ը

Առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 36613 հաստատված դեպք։ Մեկ օրվա ընթացքում դեպքերի քանակը ավելացել է 451-ով։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 36613 (+451)
Առողջացածներ – 25734 (+490)
Փաստացի բուժվողներ -9969
Ընդհանուր թեստեր – 153814 (+1936)
Մահվան ելքեր – 692 (+4)
Մահվան ելքեր այլ պատճառով –218 (+1)