Պաշտպանության բանակը հակառակորդի երկու մարտական դիրք է շարքից հանել. Ռազմ.info

Ռազմ.info-Արցախի անվտանգությունն ապահովելու նպատակով Պաշտպանության բանակի  առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա:

Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր։

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։