Վերցրել եմ մի քանի տուփ դիմակ, շրջում եմ գյուղերում ու քաղաքներում և դրանք բաժանում եմ անդիմակ մարդկանց. Վարազդատ Կարապետյան

Ազգային ժողովի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մենք այստեղ խոսում ենք իրար հետ, քննարկում ամեն մեկիս դերը այս վարակը հաղթելու հարցում, բայց հարյուր հազարավոր մարդիկ այստեղ չեն, ֆեյսբուքից չեն էլ օգտվում։
Մենք այստեղ իրար դասեր ենք տալիս, բայց իրական լսարանը դրսում է։

Այսօր վերցրել եմ մի քանի տուփ դիմակ, շրջում եմ գյուղերում ու քաղաքներում և դրանք բաժանում եմ անդիմակ մարդկանց, խոսում եմ հետները։
Խնդրում եմ, նույնը արեք կամ այլ բան, բայց գործե՛ք։

Երեկ Վահանի գրառմանը հարյուրավոր մարդիկ են արձագանքել։ Մի՛ սպասեք հրահանգի։ Ամեն մեկդ որոշեք ձեր անելիքը, միայնակ կամ խմբերով սկսեք գործել»։