Աշոտ Խաչատուրյանցը նշանակվել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնակատար

 Ռուսաստանի ֆուտբոլային միության մրցավարական կոմիտեի ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը նշանակվել Է Ռուսաստանի պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնակատար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտել Է մի աղբյուր:

Հոկտեմբերի 5-ին ավելի վաղ այդ պաշտոնից հեռացել Է Սերգեյ Պրյադկինը, նա կազմակերպությունը գլխավորել Է 2007 թվականից: