Ահազանգ Սեւանից. քաղաքապետը ոստիկանների հետ բնակիչներին ահաբեկում է

Ահազանգ Սեւանից. քաղաքապետը ոստիկանների հետ բնակիչներին ահաբեկում է
Ահազանգ Սեւանից. քաղաքապետը ոստիկանների հետ բնակիչներին ահաբեկում է

Վաղը ժամը 14.00-ին նախատեսված է Սեւանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը՝ բնակիչների հետ: Քիչ առաջ սեւանցիներն ահազանգել են,որ Սեւանի քաղաքապետը այնտեղի ոստիկանության աշխատակիցների հետ տնետուն ընկած մեկ առ մեկ բնակիչներին զգուշացնում եւ «հաթաթա» տալիս, որ այդ հանդիպմանը չհամարձակվեն գնալ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ բնակիչներն ահազանգել են, որ Սեւանի քաղաքապետը հատկապես խիստ զգուշացրել է այն տարածքի բնակիչներին, որտեղ նախատեսված է հանդիպումն անցկացնել, որ չհամարձակվեն հոսանք տրամադրել, որտեղից կարող են միացնել Րաֆֆի Հովհաննիսյանի խոսափողը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/02/226053/