Սովետական միությունում կորոնավիրուս չկա․ Վլադիկավկազում բողոքի ցույց են անում ինքնամեկուսացման դեմ․ BBC

Հյուսիսային Օսեթիայի բնակիչները որպես ինքնամեկուսացման դեմ բողոքի նշան, դուրս են եկել փողոց և բողոքի ցույց են անում՝ պնդելով, որ կորոնավիրուս չկա, դա իրականություն չէ, գրում է BBC-ն։

Բողոքի ցույցի մասնակիցների թիվն անցնում է 100-ը, նրանք երթով շարժվել են մինչև Հյուսիսային Օսեթիայի կառավարության շենք և պահանջել երկրի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովի հրաժարականը։ Մարդկանց կառավարության շենքի մոտ դիմավորել են ՕՄՕՆ-ականները և արդյունքում ձերբակալություններ են տեղի ունեցել։

Այդուհանդերձ, ըստ լրատվամիջոցի, երկրի ղեկավարը դուրս է եկել, հանդիպել ցուցարարների հետ և փորձել համոզել նրանց, որ նրանց պնդումները անհիմն են, և ինքնամեկուսացումն անհրաժեշտ է։