ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին

2021 թվականի փետրվարի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին:

ՍԴ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանների ավանդաբար ջերմ հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել խորացնել դրանք:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխշահավետ ուղղություններով գործակցության ընդլայնմանը վերաբերվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել սահմանադրական արդարադատության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման մասին: