Փորձագետը նշել Է Ամանորից հետո COVID-19-ի հնարավոր սցենարները

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը մինչեւ գարուն կարող Է անկում արձանագրել, սակայն դինամիկան Ամանորից հետո ուղղակիորեն կախված Է տոների ժամանակաշրջանում մարդկանց պատասխանատվությունից:

ՌԻԱ Նովոստիին այս կարծիքն Է հայտնել Ռուսաստանի Գ.Վ.Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի տարածաշրջանային զարգացման հետազոտությունների քանակական մեթոդների լաբորատորիայի վարիչ Ելենա Եգորովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրադրությունը կարող Է խորանալ ամանորյա տոներով պայմանավորված՝ կախված այն բանից, թե ռուսաստանցիներն ինչպես կպահպանեն սահմանափակիչ միջոցները: Հուսանք, որ չի կրկնվի արձակուրդների ամառային սցենարը:

Այնուամենայնիվ, ձմեռային տոներին այնքան Էլ մեծ քանակությամբ մարդիկ չեն մեկնում: Բայց, այդուհանդերձ, շատերը մեկնում են լեռնադահուկային առողջարաններ կամ պարզապես Ռուսաստանի տուրիստական երթուղիներով:

Եվ նախազգուշական միջոցառումները չպահպանելու դեպքում հիվանդացությունը կարող Է ավելանալ հանգստի տարածաշրջաններում, իսկ ժամանելուց հետո՝ այն տարածաշրջաններում, որտեղ ապրում են հանգստացողները»,-ասել Է նա:

«Մինչեւ գարուն կարելի Է սպասել նաեւ հիվանդացության նվազում բնակչության ակտիվ պատվաստման պատճառով: Համավարակի ինն ամիսները բժիշկներին թույլ են տվել մշակել բուժման արձանագրություններ, պատրաստել եւ լրակազմել ինֆեկցիոն բաժանմունքներ, այլ ոչ թե դեսուդեն ընկնել, ինչպես դա եղել Է մարտ-մայիս ամիսներին:

Համաշխարհային ցուցանիշների համեմատությամբ Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունն զգալիորեն ավելի լավ Է, չԷ որ, չնայած հիվանդացածների եւ մահացածների բարձր բացարձակ ցուցանիշներին, հարաբերական գործակիցներն զգալիորեն ավելի ցածր են»,-բացատրել է Եգորովան: