Լևոն Քոչարյանի փաստաբանը 4 կարմիրբերետավորի ձերբակալելու միջնորդություն է ներկայացրել

Policemen arrest the protesters who are trying to block the streets of Yerevan, Armenia

Կարմիր բերետավորների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով ներկայացրածս հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Կարմիր բերետներին հորդորում եմ ստորին և վերին (կամ առջևի և հետևի) վերջույթներին ազատություն տալուց առաջ լավ մտածել: Ամեն ապօրինություն ստանալու է արձագանք»,-նշել է նա՝ հրապարկելով Քննչական կոմիտեի արձանագրությունը։

Փաստաբանը նաև գրել է, որ Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ներկայացվել է 4 կարմիր բերետավորի ձերբակալելու միջնորդություն: