ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է․ ԱԻՆ խոսնակ

«Հայտնում եմ, որ ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանդյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ կապ հաստատել չի հաջողվել։