Տեղեկատվությունը հաստատվելու պարագայում իրավապահների կրունկների տակ եք հայտնվելու, զգուշացնում եմ․ Արեն Մկրտչյան

ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ահազանգեր ենք ստանում, որ Թումանյանի շրջանի համայնքներից մեկում վարչական ղեկավարը բնակիչներին մեկ առ մեկ կանչում է գյուղապետարան, ենթարկում ճնշումների, բանակցում, դրդում ընտրել կոնկրետ դաշինքի։

Տեղեկատվությունը հաստատվելու պարագայում իրավապահների կրունկների տակ եք հայտնվելու, զգուշացնում եմ։ Համբերությունս չչափեք, ոտատակ կտանք։