Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Կիևը և ԱՄՆ-ը «հասել են ընդհանուր պատկերացման» խաղաղության հնարավոր համաձայնագրի հիմնական դրույթների շուրջ։
«Մենք գնահատում ենք Ժնևում անցկացված արդյունավետ և կառուցողական քննարկումները ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև, ինչպես նաև նախագահ Թրամփի հետևողական ջանքերը՝ ուղղված պատերազմի ավարտին»,– գրել է Ումերովը սոցիալական ցանցերում։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ակնկալում է, որ նոյեմբերին հնարավորինս մոտ օրերին կկազմակերպվի նախագահի Վլադիմիր Զելենսկու այցը ԱՄՆ, որպեսզի «ավարտվեն վերջնական բանակցությունները և ձեռք բերվի պայմանավորվածություն» Սպիտակ տան ղեկավարի հետ։
Ժնևում «Թրամփի ծրագրի» քննարկումից հետո Կիևը և եվրոպական գործընկերները հայտարարել են որոշ առաջընթացի մասին, սակայն ընդգծել, որ դեռ շատ աշխատանք կա կատարելու։ Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովը միևնույն ժամանակ նշել է, որ Մոսկվան սպասում է Վաշինգտոնի կողմից ներկայացվող «միջանկյալ» տարբերակին՝ համաձայնեցված Ուկրաինայի և Եվրոպայի հետ։



















