airBaltic ավիաընկերությունը 12 տարվա դադարից հետո վերսկսում է Ռիգա-Երևան- Ռիգա երթուղով թռիչքները

airBaltic ավիաընկերությունը 12 տարվա դադարից հետո վերսկսում է Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով թռիչքները:

Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի մայիսի 17-ից լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերությունը 12 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է Ռիգա – Երևան – Ռիգա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:

Նշվում է, որ airBaltic ավիաընկերության ավիապարկը համալրված է նոր Airbus A220-300 օդանավերով: