Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել վարորդի դին. ԱԻՆ

Հունվարի 1-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 134 հասցեի մոտակայքում ավտոբուսը ինքնաբերաբար (առանց վարորդի) շարժվել է՝ քաղաքացին հայտնվել է ավտոմեքենայի տակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 134/4 հասցեի մոտակայքում «Zhongtong» մակնիշի ավտոբուսի տակից դուրս են բերել վարորդ Ս. Թ.-ի (ծնված 1957 թ.) դին։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: