Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանը իրենից հղիացած սիրուհու վրա կրակել է չերգելու համար

Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանը իրենից հղիացած սիրուհու վրա կրակել է չերգելու համար
Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանը իրենից հղիացած սիրուհու վրա կրակել է չերգելու համար

Դատախազության նախկին աշխատակցի պատմելով,  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր սիրուհու` Կոռնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի Ա. Մ.- ի վրա կրակել է հերթական կերուխումի ժամանակ.

«Գնում են Զոռզոռում հաց ուտելու: Սուրիկ Խաչատրյանը տանում է գերագույն շրջկոմի պատգամավորներին այնտեղ պատիվ տալու, պատգամավորների անունները չեմ հիշում, այլապես կասեի: Այն ժամանակ Զոռզոռը իրենց մոտ ամենապատվաբեր տեղն էր հյուրերին կերակրելու համար: Ուտում են, խմում են , քեֆները լավանում է: Լիսկան Ա. Մ-ին ասում է երգիր, Էդ աղջիկը լավ ձայն ուներ, գեղեցիկ էլ աղջիկ էր: Ա.Մ-ն ամաչում է, բայց որ շատ են ստիպում, մի հատ երգում է: Մի 10 րոպեից հետո,  երկրորդ անգամ էլի ասում են` երգիր, երգիր, էդ աղջիկը ամաչում է ու հրաժարվում է երգել: Սա էլ ասում է` քո տիրոջ մերը ու կրակում ուղիղ փորի մեջ: Հղի կնոջը մի կերպ տանում են, պտուղը հեռացնում: Սուրիկ Խաչատրյանի  նկատմամբ քրեական գործ հարուցեցին, այն ժամանակ Սիսիանի դատախազը Գարիկ Պետրոսյանն էր: Բայց սրանք գործը իրենց վրայից ցրեցին, ուղարկեցին ռազմական ոստիկանություն,  իբր թե անհայտ մարդ է  եղել կրակողը, չեն հայտնաբերել:  1990 թվականից առ այսօր այդ մարդը  անպատիժ է մնում»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/12/254087/