Անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման պատճառը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Ազգային ժողովում հանդիպում է անցկացրել «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը մանրամասնեց հանդիպման պատճառը:

«Անվտանգության խորհրդի գրասենյակը պարբերաբար կատարում է անվտանգության ոլորտի գնահատումներ: Վերջերս մենք մի համապարփակ զեկույց ենք պատրաստել կրիտիկական ենթակառուցվածքների մասին, որ անվտանգության կոմպոնենտ էլ ունի: Գտել ենք, որ նպատակահարմար է կիսվել նաև պատգամավորների հետ»,- ասաց Գրիգորյանը: