Հունիսի 10-ին Երևանի բազմապրոֆիլ հիվանդանոցներ է տեղափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է

Covid-19 ՕՐՎԱ ԱՄՓՈՓ
Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 10-ին,

1️⃣Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ:

2️⃣Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 417 պացիենտներին կատարվել է նմուշառում:

3️⃣Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ է տեղափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի:

4️⃣Երևանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում են Covid-19 վարակով հաստատված թվով 1187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթև ընթացքով:

Միաժամանակ՝ կրկին խնդրում և հորդորում ենք գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենգեն հետազոտություն, ինչպես նաև ուղեգրում՝ նմուշառման:
Եղեք առողջ և պահպանեք անվտանգության կանոնները:

Covid-19 ՕՐՎԱ ԱՄՓՈՓՏեղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 10-ին, 1️⃣Երևանի քաղաքապետարանի ենթակայության…

Gepostet von Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն am Mittwoch, 10. Juni 2020