«Ցեպով խփել ա, աչքը վնասել ա». «Եղնիկների» սարսափելի դեպքի մասին`զինվորի հայրը

«Ցեպով խփել ա, աչքը վնասել ա». «Եղնիկների» սարսափելի դեպքի մասին`զինվորի հայրը
«Ցեպով խփել ա, աչքը վնասել ա». «Եղնիկների» սարսափելի դեպքի մասին`զինվորի հայրը

«Եղնիկներ» զորամասում հերթական դժբախտ դեպքը կրկին անգամ քննարկումների եւ դժգոհությունների ալիք է բարձրացրել:
Դեկտեմբերի 14-ին «Եղնիկներ» զորամասում ենթասպա Արմեն Թովմասյանը 10.30-11.00-ի սահմաններում Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքին շղթայով հարվածելով այնպես է վնասել այն, որ զինվորը կորցրել է տեսողական օրգանը:

«Չենք լռելու»-ի ակտիվիստներն այսօր այցելել են Մալայանի անվան աչքի կենտրոն, զրուցել զինվորի և նրա հարազատների հետ:

Նարեկի հայրը` Անդրանիկը, պատմել է, որ զորամասի ճաշարանի պետ Արմեն Թովմասյանը ցանկացել է  Նարեկին վերակարգ նշանակել, սակայն վերջինս հրաժարվել է` պատճառաբանելով, որ նոր է իջել դիրքերից: Ի պատասխան դրան, Արմեն Թովմասյանը հետևից անսպասելիորեն մեծ շղթայով հարվածել է Նարեկին, ինչի արդյունքում վնասել է աչքը:

Ստացված հարվածից հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց` զգուշացնելով, որ եթե հարցնեն, թե ինչ է պատահել, պատմի, թե բանալին վերևից քցել են, որի արդյունքում այն ընկել է աչքին:

«Ի դեպ, դա ընդունված պրակտիկա է Հայաստանի զինված ուժերում»,-հաղորդագրության մեջ նշում է «Չենք լռելուն»:

Հոր խոսքերով, հարվածած սպայի ընկերներն ու բարեկամներըը ողջ օրը զանգում են իրեն` հորդորելով «ներել»:

«Բայց ներում չկա,-տեսանյութում ասում է Անդրանիկ Ավետիսյանը,- սրան ի՞նչ ներում»:

Ըստ Անդրանիկ Ավետիսյանի, այս օրերի ընթացքում պաշտպանության նախարարությունից որևէ մեկն իրենց չի այցելել: Զանգերին չի պատասխանում նաև ՊՆ-ի 1-88 «շուրջօրյա թեժ գիծը»:

Հատկանշական է, որ Արմեն Թովմասյանն ազատության մեջ է, դեպքի առթիվ քրեական գործ դեռևս չի հարուցվել:

Կից տեսեք «Չենք լռելու»-ի պատրաստած տեսահոլովակ կատարվածի մասին: http://www.youtube.com/watch?v=Tgi6zVSi2-Y&feature=youtu.be

© Medialab.am