Բողոքի ակցիա և սոցիալական գովազդ ընդդեմ եթերային աղբի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Բողոքի ակցիա և սոցիալական գովազդ ընդդեմ եթերային աղբի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բողոքի ակցիա և սոցիալական գովազդ ընդդեմ եթերային աղբի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ` նոյեմբերի 27-ին, Հյուսիսային պողոտայում մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով հեռուստաեթերից ամեն օր թափվող աղբի դեմ։ Նրանք պաստառներ էին պատրաստել հետևյալ գրություններով. «Ձեր մատուցած եթերը ձեր երեխաներն էլ են դիտում», «Դադարեցրեք աղբ մատուցել հեռուստացույցից», «Վերջ տվեք անիմաստ և դեգեներացնող սերիալներին», «Դադարեցրեք նպաստել ցածր ճաշակի ձևավորմանը» և այլն:

Մի քանի օր առաջ էլ koghbartschool անունով օգտատերի կողմից YouTube-ում տեղադրվել է երիտասարդների ուժերով պատրաստած սոցիալական գովազդ` ընդդեմ հայկական հեռուստաեթերն ողողած աղբի.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. http://www.youtube.com/watch?v=SG-chlTqiIE

© Medialab.am