Հուլիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.74⁰ և արևելյան երկայնության 43.73⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ, Ալավերդի քաղաքում՝ 2 բալ և Կողբ գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ։
Երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ նախարարությունը։