Ազգային ժողովում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

Ազգային ժողովի աշխատակազմում կորոնավիրուսով վարակի դեպքը հաստատվել է: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ես առավոտյան ասացի, որ կասկած կա, որ կորոնավիրուսով վարակի դեպք կա Ազգային ժողովում: Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատված է: Եվ մենք ԱԺ աշխատակազմում վարկակիր ունենք»,- ասաց Միրզոյանը:

Նա հավելեց, որ վարակակիր անձը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված է, կրկին մեկուսացված են: