Դոնի Ռոստովից Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի

Հունիսի 04-ին ժամը 15։35 Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։

Այս չվերթով Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի։

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։