Պուտինը հեռախոսազրույց կունենա Մակրոնի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը՝ մարտի 18-ին, հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ եւ խորհրդակցություն կանցկացնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առավոտյան արդեն հեռախոսազրույց Է տեղի ունեցել Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ… հավանաբար, մեկ ժամ նախագահն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ»,-ասել Է նա: «Երեկոյան պլանավորված Է նախագահի հեռախոսազրույցը:

Դա լինելու Է զրույց Էմանուել Մակրոնի հետ»,-հավելել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: