«Տաշիրն» այս տարի ևս մի շարք ծրագրեր կիրականացնի

«Տաշիրն» այս տարի ևս մի շարք ծրագրեր կիրականացնի
«Տաշիրն» այս տարի ևս մի շարք ծրագրեր կիրականացնի

2013 թվականին ևս, ինչպես նախորդ տարիներին, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների ղեկավարությամբ, կիրականացնի մի շարք մեծածավալ ծրագրեր: Հիմնադրամը ձեռնպահ է մնալու մասնավոր, անհատական դիմումներին ընթացք տալուց` գործունեության հիմքում ունենալով բացառապես համակարգված, ծրագրային աջակցությունների ու խրախուսանքների մեխանիզմը: Նման որոշում է կայացվել բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երեկ կայացած նիստում, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:

Նիստում հաստատվել են ընթացիկ տարվա աշխատանքների մեխանիզմները: Մասնավորաբար, շարունակվելու են աջակցություններն ու խրախուսանքները տարբեր թիրախային խմբերին` հստակ ժամանակացույցով իրականացվելիք ծրագրերի շրջանակներում: Բոլոր ծրագրերը նախապես կքննարկվեն և կհաստատվեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերում, որից հետո անմիջապես դրանց մասին պատշաճ կարգով կիրազեկվի հանրությունը: Ծրագրերը հաստատվելու են հստակ ամրագրված չափանիշների, առաջին հերթին` օբյեկտիվության և առաջնայնության նկատառումներով` ընդգրկելով այն ոլորտներն ու թիրախային խմբերին, որտեղ մեր պետության հնարավորությունները դեռևս լիարժեքորեն բավարար չեն:

Այս մասին տեղեկացնում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am