Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է․

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, սեպտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 7-ին և 8-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ: