Ներքին Կարմիրաղբյուրում եռյակ է ծնվել

«Առավոտը բարի լուրով սկսենք: Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավուշ աշխարհի համար»,- այս մասին տեղեկացնում է Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի Ֆեյսբուքի էջը։