Արցախի համայնքների բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է

Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անօթևան մնացած՝ ԱՀ շրջանների և համայնքների բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է:

Այն արցախցիները, որոնք ցանկություն ունեն բնակվելու Արցախում, պետք է կապ հաստատեն իրենց համայնքապետի հետ և ներկայացնեն ընտանիքի կազմի տվյալները: Այս պահին դեռ հայտերի ընդունման գործընթացն է, հետագա քայլերի մասին քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն:

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է՝ …

Posted by ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն on Wednesday, March 17, 2021

Հակառակորդի վերահսկողության տակ գտնվող և պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և ռազմական միջոցառումներում շահագործված, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունները ԱՀ քաղաքացիները պետք է տրամադրեն համայնքի ղեկավարներին: ՀՀ քաղաքացիները կամ զինծառայողները պետք է տվյալները ներկայացնեն ԱՀ ՏԿԵՆ:

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է՝հակառակորդի վերահսկողության տակ գտնվող և…

Posted by ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն on Monday, March 15, 2021

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն