Շվեյցարիայում առնվազն 16 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից

Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից մահացել է առնվազն 16 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է դեղամիջոցների շուկայի վերահսկող կազմակերպությունը՝ Swissmedic-ը:

Այն ուսումնասիրել է պատվաստումից հետո կողմնակի ազդեցության վերաբերյալ 364 հաղորդում, որոնցից 199 կապված են Pfizer, իսկ 154-ը՝ Moderna պատվաստանյութի հետ: Դրանցից 95-ի դեպքում լուրջ ռեակցիաներ են ի հայտ եկել, այդ թվում և անաֆիլակտիկ շոկի 4 և մահացության 16 դեպք:

«Մահացածների միջին տարիքը 86 է եղել, նրանց մեծամասնությունը լուրջ հիվանդություններ է ունեցել»,- ասվում է հայտարարության մեջ:

Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները սկսվել են 2020 թվականի վերջին: