Այս ընթացքում կորոնավիրուսից մեկ բուժաշխատող է մահացել, իսկ վիրուսի դեմ պայքարում է 4000-ը․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսից այս ընթացքում մեկ բուժաշխատող է մահացել, այսօր ասուլիսում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ վարակի դեմ պայքարում են 4000 բուժաշխատողներ:

«Այդ մարդիկ են, որ կարողանում է առաջնագիծը պահել, և ես դրա համար նրանց շնորհակալություն եմ հայտնում։ Կորոնավիրուսից բուժաշխատողի մահվան ցավալի փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս նրանց անվտանգության պահպանման կարևորությունը»,-ընդգծեց նա:

Այդուհանդերձ նախարարը նաև ասել է, որ կորոնավիրուսը մարտահրավեր է առողջապահական համակարգի համար, և համակարգը այս մարտահրավերից միանգամայն ուժեղացած է դուրս գալու։