Երեւան-Մոսկվա չվերթը չի կայացել՝ տեխնիկական խնդրի պատճառով

Երեւան-Մոսկվա չվերթը չի կայացել՝ տեխնիկական խնդրի պատճառով
Երեւան-Մոսկվա չվերթը չի կայացել՝ տեխնիկական խնդրի պատճառով

Երեւան-Մոսկվա չվերթը չի կայացել՝ տեխնիկական խնդրի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ 

«Այսօր, օգոստոսի 12-ին Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը, չի կատարել պլանավորված չվերթը, օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է Utair ավիաընկերության Հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սնունդով»,-նշված է Կոմիտեի տարածած պարզաբանման մեջ: