101 ռուսաստանցի կարողացել է Երևանից վերադառնալ հայրենիք

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30–ին 101 ռուսաստանցի հնարավորություն է ստացել Երևանից հայրենիք վերադառնալու։ «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրել է չարտերային չվերթ Երևան–Սամարա ուղղությամբ:

«Ընդհանուր առմամբ, համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից Ռուսաստան են մեկնել 6451 քաղաքացի»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքների շրջանակում Հայաստանից առաջիկա օրերին ևս 20 չվերթ կիրականացվի Երևանից և Գյումրից։