Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հրամանագիր է ստորագրել, որով Էդգար Ղազարյանին հետ է կանչել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Այդ մասին փոխանցում են նախագահականի մամլո ծառայությունից:
Մեկ այլ հրամանագրով Սարգսյանն Լեհաստանում Հայաստանի նոր դեսպան է նշանակել
Սամվել Մկրտչյանին:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն այսօր Մկրտչյանին հետ էր կանչել Լիբանանում Հայաստանի դեսպանի պաշտոնից: