Չնայած մեր երկրում Կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազում է, բայց զգոնությունը թուլացնել չի կարելի. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի էջում գրել է.

«Օգոստոսի 7-14-ը ամբողջ աշխարհում կլինի դիմակ կրելու շաբաթ:

Ես դիմակ եմ դնում, որովհետև ինձ համար կարևոր է իմ, իմ ընտանիքի, իմ հարազատների, մեր ամբողջ հանրության առողջությունը։

Ես դիմակ եմ կրում, որովհետև երբեք կյանքեր փրկելն այսքան հեշտ չի եղել, որքան համավարակի օրերին։

Դու կարող ես կրել դիմակ և այդ քայլով փրկել կյանքեր։

Չնայած մեր երկրում Կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազում է, բայց զգոնությունը թուլացնել չի կարելի»: